ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է «Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
«Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ: Արևմուտքի` խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ի պատասխան խնդրանքին արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը, թե «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով պայմանավորվածություններ ձեռք բերել»՝ Զախարովան առաջարկել է մեկնաբանել իրադարձությունները։ «Շատերն են զբաղվում հեռանկարների մեկնաբանությամբ, բայց մենք, այնուամենայնիվ, ելնում ենք նրանից, որ նախ պետք է ոչևէ դրսևորում լինի, հետո անհրաժեշտ և հնարավոր կլինի մեկնաբանել, պարզապես դեռ մեկնաբանելու ոչինչ չկա»,- ասել է նա։
ԵՄ առաքելության մասին
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) մեկնարկել է այս տարվա փետրվարի 20-ին Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում և ունի երկամյա մանդատ։ EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը մոտ 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ։
ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված է Եղեգնաձորում (ՀՀ Վայոց ձորի մարզ): Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահությոն և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։