Բավ է պառակտվել
15-04-2019 13:49

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյան իր ֆեյսբուքյան էջում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկումն է։

Մարտի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վիենայում կայացած հանդիպման արդյունքներով կանցկացվեն փակ խորհրդակցություններ։

Նախարարներին կմիանան Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռոււսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։