Բավ է պառակտվել
19-08-2020 16:08

2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Սարգսյան

2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ՝ ո՛չ գաղտնի, ո՛չ բաց չի ստորագրվել: Կոչ եմ անում առաջնորդվել փաստերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Այդ մասին փաստում է, նշեց նա, ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016 թվականի ապրիլի 12-ի հայտարարությունը, որտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը։ 
«Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Համանախագահները խաբո՞ւմ են. մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել», - ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին նա նշեց, որ այն մտել է փակուղի և որ ինքը վտանգներ է տեսնում: Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, քանի որ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Արցախի անկախությանը:

 

Արմինե Գևորգյան