Բավ է պառակտվել
26-01-2021 10:51

Հունվարի 27-ին կհանդիպեն Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը

Շաբաթվա կեսին Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը քննարկելու համար: Ճանապարհների վերականգնումը հրադադարի հաստատման պայմաններից մեկն էր, գրում է RBK-ն:

Ըստ ՌԲԿ-ի՝ ռուսական կողմից Ալեքսեյ Օվերչուկը կմասնակցի բանակցություններին, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը:

Կողմերը պայմանավորվել են բանակցությունների նման ձևաչափ ստեղծել հունվարի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպման մասնակիցների հիմնական խնդիրն է պարզել, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել` տարածաշրջանում տրանսպորտային կապերն ամբողջությամբ վերագործարկելու համար:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես ՝ Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն: Բաքուն, ի թիվս այլ բաների, կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, ՌԲԿ- ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ:
Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

Հունվարի 11-ին կայացած հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ աշխատանքային խումբը պետք է ներկայացնի նախագծերի ցուցակ և ժամանակացույց մինչև մարտի 1-ը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,- հայտնել են գրասենյակից: