Բավ է պառակտվել
19-02-2022 13:51

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմանից

ՆԱՏՕ-ն կոչ է անում անել կարևոր առաջին քայլը ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին և հեռացնել զորքերն ուկրաինական սահմաններից: Այս մասին Մյունխենում անվտանգության համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից: Դա պետք է դառնա կարևոր առաջին քայլը [ճգնաժամի] խաղաղ կարգավորման ճանապարհին»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև նշել է, որ դաշինքը «պատրաստ է մնում համագործակցել Մոսկվայի հետ՝ առարկայական են երկխոսություն վարելով»։

Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում են Ռուսաստանին արված առաջարկը՝ քննարկումներ իրականացնելու սովորական ու միջուկային սպառազինության հետ կապված ռիսկերի նվազեցման ու դրանց նկատմամբ վերահսկողության թեմաներով:

«Ես ուզում եմ կրկնել մի շարք հանդիպումներ անցկացնելու Ռուսաստանին ուղղված իմ կոչը՝ քննարկելու ռիսկերի նվազեցման և սովորական ու միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը», - ասել է Ստոլտենբերգը։ Նա նաև կոչ է արել Ռուսաստանին «ընտրել դիվանագիտության ճանապարհը» ուկրաինական ճգնաժամի հարցում։

Եվրոպայում անվտանգության ապահովումն անհնար է առանց սերտ տրանստլանտյան համագործակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

«Ներկայիս ճգնաժամը ցույց է տալիս տրանսատլանտյան հարաբերությունների կարևորությունը եվրոպական անվտանգության համար: Երկու համաշխարհային պատերազմները և սառը պատերազմը մեզ սովորեցրել են, որ Եվրոպայում իրական անվտանգությունը չի կարող լինել առանց ամուր տրանսատլանտյան կապերի», - ասել է Ստոլտենբերգը:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները լարվածության դատարկ և անհիմն սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։