Բավ է պառակտվել
18-05-2015 09:17

ԼՂՀ-ում կստեղծվի Հանրապետական կուսակցություն

Նախաձեռնողական խումբը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության (Արցախի Հանրապետական կուսակցության) ստեղծման մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես  ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,
Ազգային ազատագրական շարժման սկզբից առ այսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա: Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի:
Մեր ժողովուրդն ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինտիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել:ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ:

Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը:

Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության (Արցախի Հանրապետական կուսակցության) ստեղծման մասին:
Նախաձեռնողական խմբի համանախագահողներ. Կարեն Օհանջանյան` փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ, Արարատ Պետրոսյան` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ, Հայրապետյան Արթուր` «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ»: