Բավ է պառակտվել
03-08-2022 21:27

ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության սրմամբ։

«Մենք խիստ մտահոգ ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ:

Լարվածության սրում շփման գծում

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից վիրավորում է ստացել մեկ զինծառայող, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 3-5 զոհ։

Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով զոհվել է երկու պայմանագրային զինծառայող, վիրավորում են ստացել 14-ը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2022թ․ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք: