Բավ է պառակտվել
19-05-2021 14:04

ՀԱՊԿ-ում անհանգստությամբ հետևում են Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը․ գլխավոր քարտուղար

Հավաքական նվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է կողմերի միջև սկսված բանակցությունները՝ Ռուսաստանի միջնորդությամբ։
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար

Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՄԽ) նիստից հետո։
Ըստ ՀԱՊԿ քարտուղարության՝ Զասը նշել է, որ նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՀԱՊԿ-ը ողջունում է կողմերի միջև սկսված բանակցությունները՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասի հեռանալու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը։

Մայիսի 12-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ ադրբեջանական զորքերը փորձեր են ձեռնարկել մոտենալ սահմանին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Ըստ նախարարության՝ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշ խատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները։ Մի քանի օր բանակցություններ են ընթացել ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։