Բավ է պառակտվել
13-05-2021 18:13

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ

Սյունիքում իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ը հայտարարել է անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկելու պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

«ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը: Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»,- ասվում է հայտարարությունում։