Բավ է պառակտվել
31-03-2023 12:29

ՀԱՊԿ-ում հայտարարել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկի մասին

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ. Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և միավորված շտաբի ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:

Պահպանվում է լարվածությունը կովկասյան տարածաշրջանում՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների հետևանք, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Հինգշաբթի ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի շրջանի բարձունքներն ու տարածքները, ինչը պայմանավորված է Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի գործարկումով։

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողությունները։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով հնարավոր դարձավ հասնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման։ Դրա համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։