Բավ է պառակտվել
03-03-2022 19:30

ՄԱԿ-ում խոսել են ուկրաինական իրադարձությունների պատճառով ամբողջ աշխարհում սովի վտանգի և սննդամթերքի գների կտրուկ աճի մասին

Ուկրաինայում իրադարձությունների հետևանքները կարտացոլվեն աշխարհի բոլոր մայրցամաքների վրա, մասնավորապես, առկա է համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման վտանգ։ Այս մասին ասվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ/IFAD) ղեկավար Ժիլբեր Ուգոյի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ ԳԶՄՀ-ն ՄԱԿ-ի հատուկ գործակալությունն է, որը ստեղծվել է զարգացող երկրների բնակչության ամենաաղքատ հատվածին օգնելու համար, որոնք ապրում են հիմնականում գյուղական վայրերում։:

«Մենք շատ անհանգստացած ենք, որ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը կհանգեցնի հիմնական մշակաբույսերի, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը և արևածաղկի ձեթը, համաշխարհային մատակարարումների սահմանափակմանը, ինչը կառաջացնի սննդամթերքի գների կտրուկ աճ և սով: Դա կարող է սպառնալ համաշխարհային պարենային անվտանգությանը և մեծացնել աշխարհաքաղաքական լարվածությունն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի ցորենի և եգիպտացորենի արտահանման 40%-ն ուղղվում է Մերձավոր Արևելք և Աֆրիկա, որոնք արդեն առրերսվում են սովի սպառնալիքի հետ, և որտեղ սննդամթերքի հետագա պակասը կամ գների աճը կարող են առաջացնել սոցիալական հուզումներ»: «Այս հակամարտության շարունակությունը, որն արդեն ողբերգություն է դարձել նրանց համար, որն արդեն ողբերգություն է դարձել դրանում անմիջականորեն ներգրավվածների համար, աղետ կլինի ողջ աշխարհի և հատկապես նրանց համար, ովքեր արդեն իսկ պայքարում են իրենց ընտանիքների ապրուստը հայթայթեկու համար», - նշում են ԳԶՄՀ-ում։

Ավելի վաղ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեյվիդ Բիսլին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել էր «աղետ՝ աղետի գագաթնակետին», նշելով, որ Մերձավոր Արևելք մատակարարվող ցորենի և հացահատիկի ծավալների կեսը ուղարկվում է Ուկրաինայից և Ռուսաստանից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքները։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։