Բավ է պառակտվել
22-04-2020 12:33

Ղարաբաղյան բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Լավրով

Ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված են փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է հակամարտության փուլային կարգավորում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով, հակամարության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Կողմերը սկսել են պայմանավորվել, բայց պետք է հասնել պայմանավորվածության: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:
Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի պահանջը, որ անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել պայմանավորվել»։ Հիշեցնենք,որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ այս պահին որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա:

 

 

Արմինե Գևորգյան