Բավ է պառակտվել
19-12-2019 18:54

Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի իմպիչմենտի օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվերակել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին՝ “Լիազորությունների չարաշահում” և “Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու” հոդվածներով։

Խորհրդարանական մեծամասնությունն՝ ի դեմս դեմոկրատների կողմ է քվերակել է իմպիչմենթին, իսկ հանրապետականները՝ դեմ։ Պաշտոնանկության առաջին հոդվածով՝ “Լիազորությունների չարաշահում” կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, որոնցից երկուսը՝ դեմոկրատ: Մեկ մարդ՝ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Թուլսի Հաբարդը ձեռնպահ է մնացել։
Երկրորդ հոդվածով կողմ է քվեարկել 229 կոնգրեսական, դեմ՝ 198, այդ թվում 3 դեմոկրատ. մեկ մարդ ձեռնպահ է մնացել։
Այժմ հարցը կքննարկվի Սենատում, որը պետք է անցկացնի Թրամփի դատավարությունը։ Ընդ որում, Կոնգրեսի վերին պալատի հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ իմպիչմենթի ենթարկել պետության ղեկավարին։
Թրամփը “քաղաքական ինքնասպանություն” է անվանել պաշտոնից իրեն հեռացնելու դեմոկրատների նախաձեռնությունը։
Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը պատրաստ է իմպիչմենթի գործընթացի շրջանակներում հաջորդ քայլին և վստահ է, որ լիովին կարդարացվի։
Ինչում է մեղադրվում Թրամփը
Հոկտեմբեր ամսվա վերջին Ներկայացուցիչների պալատը, որի անդամների մեծամասնությունը դեմոկրատներ են, քվեարկեցին ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնական իմպիչմենթի գործընթաց սկսելու օգտին։ Նրանք նախագահին կասկածում են այն բանում, որ նա հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը և դրա դիմաց խնդրել Վլադիմիր Զելենսկուն հետաքննություն անցկացնել իր քաղաքական հակառակորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ։
Թրամփի հակառակորդները կարծում են, որ նա դրանով խախտել է սահմանադրությունը և գերազանցել իր լիազորություններն, ինչի հետ հանաձայն չեն հանրապետականները։ Նախագահի խոսքով՝ նա լոկ պահանջել է Կիևից պայքարել կոռուպցիայի դեմ: