Բավ է պառակտվել
14-06-2022 11:56

Փարիզում քննարկվել են պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորը քննրակել են պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է «Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

«Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր», - նշվում է հաղորդագրությունում: