Բավ է պառակտվել
16-01-2019 16:25

Փարիզում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

 

Փարիզում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումը ընթանում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականին Միլանում։ Հանդիպման ընթացքում կողմերը ծանոթացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին և մոտեցումներին։