Բավ է պառակտվել
24-02-2015 18:21

Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպում

Փարիզում ավարտվել է Ուկրաինաում իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կրկին Մինսկում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման կոչ են անում: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ԵԱՀԿ-ի համար բոլոր տարածքներ մուտք ապահովել, համագործակցել տեխնիկայի հեռացման շուրջը»,- ասել է Ֆաբիուսը եւ հավելել, որ ԱԳ նախարարների ղեկավարները հանձնարարել են հետեւել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը հետեւել: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունները շատ օգտակար է անվանել: Նա ներողություն է խնդրել, որ ստիպված է եղել թողնել հանդիպումը չսպասելով հայտարարությանը: Լավրովը նշել է, որ պետք է գնա Մոսկվա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպման: Հաղորդվում է, որ բանակցությունները տեւել են ավելի քանի 3 ժամ: Նշենք, որ սա «նորմանդական քառյակի» նախարարների առաջին հանդիպումն է փետրվարի 12-ին Մինսկում քառյակի երկրների ղեկավարների հանդիպումից հետո: