Բավ է պառակտվել
05-02-2019 15:07

Խորհրդարանում խռովություն է հասունանում, աշխատակազմի ղեկավարը պատրաստ է հրաժարական տալ․ ԶԼՄ

Հայաստանի խորհրդարանում կրքերը թեժանում են․ երկու պատգամավոր “իրավունքներ են ճոճում”, աշխատակազմի ղեկավարը պատրաստ է հրաժարական տալ, գրել է “168 ժամը”։

Համաձայն թերթի աղբյուրի, խորհրդարանում աշխատակազմի ղեկավարի գործառույթները դե-ֆակտո իրականացնում են “Իմ քայլը” խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանը և Քրիստինե Գրիգորյանը (խոսնակ Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական)։

“Այս հանգամանքն ԱԺ աշխատակազմի աշխատակիցների դժգոհությունն է հարուցել, որովհետև երկու կանայք էլ, ունենալով խորհրդարանում աշխատելու փորձ, հիմա իրենց պատկերացումներով և սեփական նախասիրություններով են առաջնորդվում՝ ում հեռացնել աշխատանքից և ում թողնել”,- գրել է թերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների, մինչ թավշյա հեղափոխությունն Աննա Կարապետյանը երկու տարի եղել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի օգնականը, ուր աշխատանքի է ընդունվել աշխատակազմում ծառայող քրոջ խնդրանքով։ Ընդ որում, գրել է թերթը, Կարապետյանն ավարտել է կոնսերվատորիան, ապա՝ կոոպերատիվ բուհի իրավաբանական ֆակուլտետը։

Համաձայն թերթի տեղեկությունների, Քրիստինե Գրիգորյանն եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, որից հետո՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի օգնականն, ապա աշխատանքի է անցել Արդարադատության նախարարությունում։

Համաձայն աղբյուրի, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալուստյանն արդեն իր դժգոհությունն է հայտնել, ասելով, որ եթե Աննա Կարապետյանը շարունակի իրեն այդկերպ դրսևորել և իրավունքներ ճոճել, ապա ինքը հրաժարական կտա։