Բավ է պառակտվել
21-01-2022 15:54

Խորհրդարանում մեկնարկել են Հայաստանի նոր ՄԻՊ-ի ընտրությունները

Հայաստանի Ազգային ժողովում սկսվել են Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունները։

Գործող ՄԻՊ Արման թաթյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022թ․ փետրվարին։ Վերջին տարում Թաթոյանն ակտիվ զբաղվում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության իրավունքների պաշտպանության հարցերով, որոնք 2020թ․ Արցախում պատերազմից հետո ապրում են ադրբեջանական ԶՈւ սպառնալիքի ներքո։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազդեցիկ զինակներից մեկը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ երկրի իշխանությունները մտադիր են իրենց թեկնածուին ներկայացնել հաջորդ ՄԻՊ պաշտոնում։ Գրիգորյանի կարծիքով, Թաթոյանի բոլոր հայտարարությունները “քաղաքական բնույթի են”։

Թաթոյանն ի պատասխան ասել է, որ Գրիգորյանը, մեղադրելով իրեն քաղաքական անաչառության մեջ, գերազանցում է իր լիազորությունները և դիմում է անթաքուստ շահարկումների։ “Այդ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի հետագայում ապահովված լինի Մարդու իրավունքների պաշտպանի անխափան, ազատ և անկախ աշխատանքն”,- ասել է նա։

2021 թվականի դեկտեմբերի 3-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը Փաշինյանի գլխավորությամբ օմբուդսմենի պաշտոնում առաջադրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովը Գրիգորյանին հաստատեց որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։

Իշխող խմբակցությունը պարզաբանել է, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածությունը չի վերաառաջադրվել՝ ելնելով Վենետիկի հանձնաժողովի հայտարարած չափորոշիչից, ըստ որի՝ ՄԻՊ-ի անկախության ամրապնդման համար վերընտրության ինստիտուտը պետք է բացառվի։