Բավ է պառակտվել
04-09-2015 10:45

ԱԺ–ում մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների թեմայով լսումները

Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների լսումներին մասնակցելու համար գրանցվել են 80-ից ավելի կազմակերպություններ: Նրանց թվում կան խորհրդարանական խմբակցություններ, արտախորհրդարանական, հասարակական կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ, համայնքի ղեկավարներ, Փաստաբանական պալատի, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ: 
Հիմնական զեկուցողներն են Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը որպես նախաբան նշեց, որ այս Սահմանադրությունն ունենալու ավելի երկար կյանք, քան 1995 թվականին ընդունվածը, ապահովելու է այն խնդիրները, որոնք ներկայացվել էր դեռևս հայեցակարգը հանրության դատին հանձնելիս։ 
Հիմնական զեկուցողը ևս մեկ անգամ մատնաշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որ 1995 իշխանակետրոն Սահմանադրությունը, որի հիմնական առանցքը ոչ թե մարդն է, այլ ՀՀ նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով, դառնա մարդակենտրոն: Վարդան Պողոսյանն անդրադարձավ այն գործընթացին, որն անցել է փաստաթուղթը՝ հայեցակարգից մինչև տարբերակ, որը պաշտոնապես ուղարկված է ԱԺ։  Վարդան Պողոսյանը, սակայն ընդգծեց, որ բաց են ցանկացած ողջամիտ առաջարկի համար, քանի որ Սահմանադրությունը պետք է վերջնական տեսի գա համաձայնության մթնոլորտում և արտացոլի այդ հասարակական կամքն ու լայն կոնսենսուս:  Վարդան Պողոսյանը հավելեց, որ բացի Վենետիկի հանձնաժողովից, որն իր եզրակացության մեջ նշել էր, որ Սահմանադրությունն ստացել է «քաղաքական ու իրավական մշակույթի հասունության ատեստատ», իրենք մշտապես հանդիպել են գերմանացի փորձագետների հետ, նկատի առնել խորհրդատվությունն ու առաջարկները: