Բավ է պառակտվել
09-01-2014 18:32

Վրաստանի նախագահը կմեկնի Թուրքիա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունվարի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Անկարայում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին կայցելի Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ կդնի: Անկարայում կանցկացվի նաև երկու երկրների նախագահների համատեղ մամլո ասուլիսը: