Բավ է պառակտվել
09-06-2021 16:36

«Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում շահագրգռված են և Թուրքիան, և Իրանը»․ ՌԴ-ի արտգործնախարար

Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայի և Իրանի շահերից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այս եռակողմ քննարկումներում միանշանակորեն հաշվի են առնվում Թուրքիայի, Իրանի շահերը: Հակառակ դեպքում այս ամբողջ ապաշրջափակումը չի ունենա առավելագույն էֆեկտ», - չորեքշաբթի ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

Լավրովը շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը զուգահեռ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեցին ապաշրջափակել բոլոր կոմունիկացիաները։

«Սա, ըստ էության, հիմնական սկզբունքներից մեկն է, որը շատ տարիներ առաջ համաձայնեցվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի: Ի զարգացում այս սկզբունքային համաձայնագրի 2021 թվականի հունվարին կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ », - ասել է Լավրովը:
Այդ աշխատանքային խմբի շրջանակներում, նշել է նա, երեք երկրների փոխվարչապետերը բացառապես զբաղվում են տնտեսական, տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։

«Երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր և այլն. Այս ամենը դրված է բանակցությունների սեղանին, կան պրոֆեսիոնալ պատրաստված մարդիկ: Նրանք զբաղվում են երթուղիների առաջնահերթությամբ, որոնք առաջինը պետք է լինեն այս ապաշրջափակման գործնական իրականացման առումով և, իհարկե, կողմերը հաշվի են առնում իրենց հարևանների՝ Թուրքիայի, Իրանի շահերն», - ասել է նախարարը: