Բավ է պառակտվել
16-11-2021 21:50

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հորդորում է միջազգային գործընկորներին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Հայաստանի նախկին իշխող Հանրապետական ​​կուսակցությունը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոչ է արել միջազգային գործընկերներին միջազգային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ ՀՀԿ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է նաև անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնության օգնությանը։

«Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին` Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու եւ նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հորդորով»,- ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունում։

Փաստաթղթում ՀՀԿ ղեկավարությունը պահանջում է նաև ՀՀ իշխանություններից «դադարեցնել արկածախնդիր գործողությունները և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը (2010 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ արված փոփոփություններով):

Հանրապետական ​​կուսակցությունը կոշտ քննադատության է ենթարկել հանրապետության իշխանությունների քաղաքականությունը՝ համոզմունք հայտնելով, որ միայն «գործող անմեղսունակ անհապաղ հրաժարականը» կարող է փրկել Հայաստանը կործանումից։

«Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։ ,2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլև նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացին:»,- նշվում է հայտարարությունում։

ՀՀԿ-ն ակնհայտ է համարում, որ «Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին»։ Կուսակցությունը պահանջում է նաև գործող վարչակարգից` հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին:։