Բավ է պառակտվել
08-02-2016 08:59

ՌԴ-ում առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին: Նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։  Իրենց նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։  Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:  Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:  Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ: Հիշեցվում է, որ 2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։