Բավ է պառակտվել
22-01-2015 12:16

ՌԴ-ում ուզում են արգելել Wikipedia-ն

Ռուսաստանի Կրթության վերահսկման ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիսերովը համարում է, որ ՌԴ-ում հարկավոր է արգելել Wikipedia առցանց հանրագիտարանը: «Անձամբ իմ կարծիքով, և ես բազմիցս արտահայտել եմ այն, ես կարգելեի Wikipedia-ն: Ես պարզապես այն ցենզուրայի կենթարկեի: Որովհետև այն սխալների թիվը, որ այն է պարունակում, անցնում է բոլոր հնարավոր սահմանները», - ասել է Բիսերովը լրագրողներին:
Տվյալ ծառայության պատմության ընթացքում վերջինիս առանձին էջերը ներառվել են ՌԴ համապատասխան ծառայությունների սև ցուցակի մեջ: Wikipedia առղանց հանրագիտարանը ստեղծվել է 2001 թվականին: Վերջինիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցանկացած ոք կարող է ստեղծել և խմբագրել հանրագիտարանի նյութերը: Ներկայումս հանրագիտարանը հասանելի է 276 լեզուներով: