Բավ է պառակտվել
13-07-2022 17:00

Ռումինիայում հայտարարել են, որ Եվրոպային սպասվում է վերջին կես դարում ամենադաժան ձմեռը

Եվրոպային սպասվում է վերջին 40-60 տարիների ամենադաժան ձմեռը։ Նման կարծիք է հայտնել Ռումինիայի փոխվարչապետ, Ռումինիայի հունգարների ժողովրդավարական ​միության (ՌՀԺՄ) առաջնորդ Հունոր Կելեմենը չորեքշաբթի B1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինչպես երևում է ողջ Եվրոպաում, ծանր ձմեռ է լինելու, գուցե նույնիսկ ամենածանր ձմեռը վերջին 40-50-60 տարիների ընթացքում, ամբողջ Եվրոպայում, ցավոք սրտի»,- ասել է նա:

«Մենք բնական գազի շուկայում կարող ենք բավարարել Ռումինիայի կարիքների մոտ 80%-ը, բայց մենք ստիպված կլինենք շուկայում գնել մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, իսկ եթե չգնենք, ապա ակնհայտորեն այլ խնդիր կունենանք: Բայց ես համոզված եմ, որ գազ կլինի, լույս կլինի, և փոխհատուցումով կկարողանանք ինչ-որ կերպ գոյատևել այս ձմեռը, բայց շատ սխալ կլինի ասել, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վարդագույն լույսի ներքո է, մեզ հեշտ ձմեռ է սպասվում»:

Նրա խոսքով, կա ևս մեկ խնդիր, որն ի հայտ եկավ COVID-19-ի ժամանակաշրջանում և սրվեց Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։

«Մատակարարման շղթաներն ընդհատվել են և շարունակվում են ընդհատվել: <...> Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար առաջին հերթին կվճարենք մենք՝ Եվրամիությունը, բայց այնուամենայնիվ, այդ պատժամիջոցները պետք է ընդունվեին, առանց դրանց անհնար էր, քանի որ Եվրոպան, Եվրամիությունն այլ լծակներ չուներ, բայց մենք պետք է բացեիբաց ասենք․ այս ձմռանը մենք բոլորս ենք վճարելու ենք այդ գինն»,- ասել է նա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողության մասին՝ կապված Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի հետ։ Նա ընդգծեց, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, իսկ նպատակները երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Դրանից հետո Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։