Բավ է պառակտվել
20-06-2016 15:17

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20¬-ին, ավելի ուշ տեղի է ունենալու նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո հանդիպումը անցնելու է եռակողմ ձեւաչափով:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Հանդիպման հիմնական նպատակն է ապահովագրվել մարտական գործողությունների վերսկսումից, թույլ չտալ որ կորեն այն մշակումները, որոնք եղել են Ղարաբաղում բռնության վերսկսման պահին»: Նա նշել էր, որ բանակցությունները բարդ են լինելու: