Բավ է պառակտվել
20-07-2022 12:30

Շրի Լանկայում նոր նախագահ է ընտրվել

Избранный президент Шри-Ланки Ранил Викрамасингхе

Չորեքշաբթի Շրի Լանկայի նախագահ է ընտրվել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռանիլ Վիկրեմեսինգհեն։ Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յափա Աբեիվարդենան:
Ըստ նրա տեղեկատվության՝ Վիքրամասինգհեն ստացել Է 134 ձայն, Դալլաս Ալահափերումյան՝ 82, իսկ Անուրա Կումարա Դիսանայական՝ երեք։
Քվեարկությանը 225 պատգամավորից մասնակցել է 223-ը, երկուսը չեն ներկայացել, մի քանի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Շրի Լանկայի խորհրդարանն առաջին անգամ էր նախագահ ընտրում մի քանի թեկնածուներից։ Շրի Լանկայի նախագահն ընտրվում է ամբողջ երկրում անցկացվող ընտրություններում հինգ տարի ժամկետով։ Քանի որ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական է տվել՝ օրենսդիրը, սահմանադրության համաձայն, նոր նախագահին ընտրել է մինչև ընթացիկ ժամկետի ավարտը։
1993 թվականին նախագահ Ռանասինգհե Պրեմադասայի մահվան պատճառով (սպանվել է մահապարտ ահաբեկչության ժամանակ), Դինգիրի Բանդա Վիջեթունգեն ընտրվել է խորհրդարանի կողմից մնացած նախագահական ժամկետի համար, բայց նրա թեկնածությունն այն ժամանակ միակն էր, նա ընտրվել էր միաձայն։
Շրի Լանկայում քաղաքական իրավիճակը սրվել էր հուլիսի 9-ին, երբ ցուցարարները գրավեցին պետության ղեկավարի և վարչապետի նստավայրերը։ Անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 100 մարդ։ Ինչպես ավելի վաղ ասել էր Վիկրամասինգեն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, կղզի պետության բնակչությունն ապրում է ժամանակակից պատմության մեջ ամենաշանր ճգնաժամը. առկա է արտարժույթի, վառելիքի, նավթամթերքի, պարարտանյութերի, սննդի և դեղամիջոցների լուրջ պակաս: Նրա խոսքով, ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար երկրին կպահանջվի առնվազն երեք տարի։