Բավ է պառակտվել
03-11-2023 14:05

Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություններ ունենանք. ՀՀ ԱԳՆ

Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություններ ունենանք, ասել է ուրբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ճիշտ է, առայժմ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար»,- ասել էնա 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր է։

ՀՀ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է իր վերջին հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ Թեհրանում։

«Աշխատում են նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները»,- նշել է նախարարը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ:

Հայաստանը հուսով է, որ Թուրքիան կկատարի ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը
Հայաստանը շուտով կավարտի Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետի ենթակառուցվածքների վերակառուցումը. ԱԺ փոխխոսնակ
Հայաստանի սահմանների մոտ սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Հայաստանն ակնկալում է Թուրքիայի դրական արձագանքը երրորդ երկրների համար սահմանը բացելու պատրաստակամության վերաբերյալ
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու պատրաստակամության մասին