Բավ է պառակտվել
25-01-2022 11:05

Լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել հայ-թուրքական հարաբեությունների բարելավումից հետո ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին

Հայկական խորհցրդարանում մեկնաբամել են լրատվամիջոցներում վերջին օրերս շրջանառվող լուրերն այն ,ասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է դուրս բերվել Գյումրիից։

Երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն, անդրադառնալով այս թեմային ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկխոսություն է սկսվել՝ հատուկ բանագնացների միջոցով, և համապատասխան գերատեսչությունները կտեղեկացվեն զարգացումների մասին։

«Նման խոսակցությունները (լրատվամիջոցներում) այս պահին որևէ հիմք չունեն։ Հետևաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Նման քննարկում (Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման) մեր իրականության մեջ չկա»,- ասաց նա։

Նրա գործընկեր Վահագն Հովակիմյանը նշեց, որ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը գործում է մինչև 2049 թվականը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն էր գնահատել հայ-թուրքական դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հեռանկարները՝ նշելով, որ անտրամաբանական կլիներ բաց թողնել շփման այս առիթն ու հնարավորությունը։ «Ամբողջ միջազգային հանրությունն օգնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, տարածաշրջանի երկրները շատ շահագրգռված են»,- ասել էր նա։