Բավ է պառակտվել
31-10-2022 11:27

Սոչիում տեղի կունենան Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպման օրակարգը ներառում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման քննարկումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերն, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերի քննարկումը։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնզրույցները Փաշինյանի և Ալիևի հետ։