Բավ է պառակտվել
02-05-2017 16:44

Սոչիում ավարտվել են Պուտինի և Մերկելի բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամփոփելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքները, նշել է, որ  իրենց հաջողվել է քննարկել Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև G20-ի գագաթնաժողովի նախապատրաստությունը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինական հարցը առաջացրել է կողմերի մտահոգությունը:
« Մենք՝ տիկին Մերկելի հետ, մշտական կապի մեջ ենք գտնվում նաև «նորմանդյան ձևաչափի» մյուս մասնակիցների հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերվում է սիրիական հակամարտությանը, ապա ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ դրա լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով և ՄԱԿ-ի հովանու ներքո:« Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ, կողմ հանդես եկանք Աստանայի և ժնևյան ֆորմատների շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացմանը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Չեչնիայի գեյերի հետ կապված իրավիճակը:
« Ես խոսել եմ այն մասին, որ շատ բացասական էր զեկույցն այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում հոմոսեքսուալիստների հետ Չեչնիայում, և պարոն նախագահին խնդրել եմ, որ նա իր ազդեցությունը գործի դնի՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար»,-ասել է Անգելա Մերկելը, ավելացնելով, որ նույնը վերաբերվում է նաև «Եհովայի Վկաներ» կազմակերպությանը :
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել, որ G20 –ի սպասվելիք գագաթնաժողովը արդյունավետ լինի.« Ընդգծեմ, որ Ռուսաստանն ու Գերմանիան «քսանյակի» շրջանակներում ակտիվորեն փոխգործակցում են ՝ այդ թվում նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- նշել է նախագահ Պուտինը: