Բավ է պառակտվել
22-06-2023 11:08

ԱՄՆ-ը մեկնաբանել է Լավրովի՝ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից «դուրս մղելու» փորձերի մասին հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնությանը «դուրս մղելու» փորձերի մասին հայտարարությունը։

Ավելի վաղ Լավրովը, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլ երկրների միջնորդության մասին, ասել էր, որ ռուսական կողմը ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններում ավելի շատ տեսնում է «որ ցանկություն չկա օգնելու պայմանավորվելուն, այլ կա ցանկություն թափանցելու տարածաշրջան, ճնշելու ՌԴ օրինական իրավունքները և ցանկություն ինքնահաստատվելու որպես ինչ-որ ուժեր, որոնք այստեղ կխաղան իբր վճռական դեր»։

«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, իհարկե, մենք ողջունում ենք դա, բայց մենք նախկինի պես կարծում ենք, որ այս բանակցություններն առաջ են ընթանում, դրանք շարունակվում են: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են եղել այս հարցում: Պետքարտուղարն անձամբ է զբաղվել. Ես գիտեմ, Ալեքս (հարցը տված լրագրող՝ խմբ.), Դուք աշխատել եք այս հարցի վրա և շատ ուշադիր հետևել եք, և գիտեք, տե քանի հանդիպում է տեղի ունեցել թե պետքարտուղարի, թե աշխատանքային մակարդակով, և այս ամենը արտացոլում է այն փաստը, որ մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն այս խնդրի լուծման և կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը։

Ռուսաստանն ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար․ ՌԴ արտգործնախարար
Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի․ Լավրով
Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ․ Լավրով
ԱՄՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը
Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից. ԱՄՆ պետքարտուղարի օգնական