Բավ է պառակտվել
11-11-2020 23:12

Երկրում խորհրդարանական ճգնաժամ է. Իվետա Տոնոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով:

Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն:

Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում… Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին…»: