Բավ է պառակտվել
16-02-2023 14:29

Թուրքիայում դրական են արձագանքել երկրաշարժից հետո Հայաստանի օգնությանը. Միրզոյան

Թուրքական կողմն իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության մակարդակով բավական դրական է արձագանքել երկրաշարժից հետո Հայաստանից փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելուն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սա կարևոր մարդասիրական քայլ է մեր կողմից»,- ասել է նա կառավարության նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անընդունելի է անվանել Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված Թուրքիային տրամադրվող մարդասիրական օգնության հետ։

«Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ կան, ովքեր բնական աղետի պատճառով աջակցության կարիք ունեն, և ինչ-որ մեկը կարող է անտարբեր մնալ», - ասել է նա։

Թուրքիայում ավելի քան 35 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական խումբ ու մարդասիրական օգնություն ուղարկեց հարևան երկրին օգնելու համար։

Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին սահմանային անցակետերի բացման առաջարկի կապակցությամբ. Փաշինյան
Հայաստանի արտգործնախարարը դրական արդյունքներ է ակնկալում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններից
Երկրաշարժ՝ Հայաստանում, ցնցումները զգացվել են հանրապետության երեք մարզում
Էրդողանի պատերազմը Հայաստանում հարյուրամյա վաղեմության ցեղասպանության այլանդակ արձագանքն է․ New York Post
Թուրքիան հրաժարվել է բաց թողնել դեպի Հայաստան մարդասիրական օգնությամբ ինքնաթիռը