Բավ է պառակտվել
25-07-2019 11:10

Թուրքիայում հարձակում է կատարվել Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի վրա։ Հարձակվողն ինքնասպան է եղել

Հետաքննության նախնական տվյալներով՝ Անկարայում բելառուս դիվանագետի վրա հարձակումը կատարվել է կենցաղային հողի վրա։ Այս մասին չորեքշաբթի լրագնողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նրա խոսքերով, “ըստ հետաքննության նախնական տվյալների՝ հարձակման պատճառ է հանդիսացել “դիվանագետի և հարձակվողի միջև վեճը”։ “Ես հեռախոսազրույց եմ ունեցել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեի հետ, փոխանցել նրան ունեցած բոլոր տեղեկությունները։ Բարեբախտաբար, բելառուս դիվանագետի վիճակը լավ է, հույս ունենք, որ վաղն այն ավելի կլավանա”,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ, Demiroren գործակալությունը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Չանքայ շրջանում, որտեղ տեղակայված են տարբեր երկրների բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հարձակվողը կարող է լինել Պոգանշևի հարևանն, ով կատարածից հետո ինքնասպան է եղել։

Ինչպես տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անատոլի Գլազը, Պոգանշևը “երեխայի հետ տուն վերադառնալիս է եղել, երբ հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնաթող զինծառայողը մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ”։