Բավ է պառակտվել
30-12-2014 08:38

ԱՄՆ-ում հավատում են ապագայում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ապագայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են լավանալ, սակայն այժմ իրավիճակը միանգամայն այլ է, «Մագնիտսկու ցուցակին» նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցիչը: 

Նրան հարց են տվել՝ Սպիտակ տունը չի անհանգստանում արդյոք, որ Ռուսաստանը կարող է արձագանքել ՌԴ պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներին: «Կարծում եմ, ռուսները կարող են դժգոհություն հայտնել եւ սկսել սպառնալ պատասխան միջոցներով: Նրանք իսկապես կարող են դրանք կիրառել: Մենք գիտենք, թե ինչպես են նրանք այս տարի պատասխանել մյուս պատժամիջոցներին», - ասել է ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ դա չի խանգարում Վաշինգտոնին «ճիշտ բաներ անել»: «Սակայն ճշմարտությունն այն է, որ ապագայում կգա այն օրը, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլավանան: Ես հավատում եմ դրան: Դա բխում է երկու երկրների շահերից: Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները, այսօր այդ օրը չէ», - նշել է ԱՄՆ աշխատակազմի պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ԱՄն Ֆինանսների նախարարությունը հայտնել էր մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: