Բավ է պառակտվել
04-10-2016 11:36

Ռուսական նավատորմի ամենավտանգավոր զենքն` ըստ ԱՄՆ-ի

Ըստ Միացյալ Նահանգների` Ռուսական ռազմածովային նավատորմի ամենավտանգավոր զինավառությունը «Յասեն» սուզանավն է, նաև Ծովակալ Գորշկով նախագծի ֆրեգատներն ու «Ցիրկոն» և «Կալիբր» հրթիռները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Ծովային հնարավորությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Մայքլ Փեթերսոնը: Նա նշել է, որ «հզոր և վտանգավոր» «Յասեն» սուզանավը Վաշինգթոնի համար մտավախությունների առիթ է հանդիսանում: 

«Չնայած դժվարություններին, որոնց մենք ականատես ենք եղել նախորդ տասնամյակների ընթացքում, Ռուսաստանի ռազմածովային նավատորմը անձնակազմի ուսուցման և տեխնոլոգիական ներուժի մակարդակով հասել է մի աստիճանի, որը թույլ է տալիս նրան մրցակցել աշխարհում ցանկացած նավատորմի հետ», - նշել է փորձագետը:

Ըստ Պետերսոնի Ռուսաստանի նավատորմի առաջադեմ զինամթերքը ստիպում է մտածել նրա ներուժի մասին, ինչպես նաև այն ոլորտների, որում այն կարող է համագործակցել ԱՄՆ-ի հետ, մասնավորապես, ծովահենության, ահաբեկչության և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարում: