Բավ է պառակտվել
02-06-2023 13:45

Վաշինգտոնը ողջունել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացը

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան, ով, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը։

«Ոգևորված ենք շարունակական ներգրավվածությամբ և առաջընթացով, որն առկա է խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններում, այդ թվում այսօր Քիշնևում տեղի ունեցած առաջնորդների հանդիպումը։ Բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը: Կշարունակենք խրախուսել երկխոսությունը և աջակցել կողմերին, երբ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ասված է պետքարտուղարության պաշտոնյայի պատասխանում:

Նախօրեին՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացել է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հնգակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որում բարձրացրել է մի շարք արդիական հարցեր։

«Քիշնևում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա Բրյուսելում հուլիսի 21-ին, ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այդ՝ հունիսի 12-ին, ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Վաղը (հունիսի 2-ին) Մոսկվայում նախատեսված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. ՌԴ ԱԳՆ
Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ. Հայաստանի իշխանությունները «կարմիր գծեր» են սահմանել
ԵՄ-ն Վաշինգտոնի հետ իրենց ծառայություններն են պարտադրում Երևանին ու Բաքվին՝ ապակայունացում բերելով․ Լավրով
Ղարաբաղի անվտանգության երաշխիքները Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ամենադժվար կետերից է․ Ալեն Սիմոնյան
Երևանի և Բաքվի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու փոքր հավանականություն կա. ԱԺ խոսնակ