Բավ է պառակտվել
07-11-2022 18:35

Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (ֆոտո)

Վաշինգտոնում ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Երկուշաբթի ավելի վաղ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։