Բավ է պառակտվել
07-11-2022 13:28

Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հանդիպումը կկայանա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների փաթեթի 5 կետերը։ Միաժամանակ, Գրիգորյանն ընդգծել է, որ փաստաթղթում Ղարաբաղի մասին խոսք չկա, Հայաստանը կփորձի հստակություն մտցնել այս հարցում։