Բավ է պառակտվել
11-07-2016 09:53

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ հակամարտությունը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր, հուլիսի 11-ին Վիեննայում խմբի անդամներին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին: Այդ մասին կիրակի օրը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում կտեղեկացնեն խմբի անդամներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։