Բավ է պառակտվել
29-03-2019 14:24

Վիենայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների միջնորդությամբ, մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են երկու երկրների արտգործնախարարները։

Նախատեսված է, որ հանդիպումը կտևի երկու ժամ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիենա է ժամանել նախօրեին։

Մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Սանկտ-Պետերբուրգում, Դուշանբեում և Դավոսում։