Բավ է պառակտվել
30-10-2015 18:58

Մեկնարկեց «Ոչ»-ի հանրահավաքը

«Ազատության» հրապարակում մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը: 
Ելույթներով հանդես եկան «Չենք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Հովհաննիսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հանրահավաքի կազմակերպիչներից հայտնեցին, որ հանրահավաքից հետո կմեկնարկի մասնակիցների երթը: