Բավ է պառակտվել
01-12-2015 17:49

Երևանում մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը: Նոր Հայաստան ազգային փրկության ճակատը կոչ էր անում չսպասել: Ներկայումս Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, սակայն մարդիկ շարունակում են մոտենալ Ազատության հրապարակին: Հանրահավաքի մեկնարկից առաջ որոշակի լարվածություն  կար ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև,քանի որ իրավապահները տարել են ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: Վալերի Օսիպյանը խոստացել է, որ շուտով  Սաֆարյանը ազատ է արձակվելու: «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը լսարանին կոչ է արել չտրվել սադրանքներին և հիշեցրել է, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում: