Բավ է պառակտվել
30-01-2020 14:28

Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը:

“Հանդիպումն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ”, - գրել է Նաղդալյանը:

Հունվարի 29-ին նախարարները հանդիպել են և քննարկումներ անցկացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բանակցություններին նախորդել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։