Բավ է պառակտվել
02-03-2022 11:46

Վահագն Խաչատրյան․ «Պատրաստ եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը»։ ԱԺ-ն քննարկում է նոր նախագահի թեկնածությունը

Չորեքշաբէի Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հանրապետության նոր նախագահի ընտրության հարցը։

Միակ թեկնածուին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործող նախարար Վահագն Խաչատրյանին, ում թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույթունը, հարց է ուղղվել, թե արդյո՞ք նա կլինի միայն իշխանության նախագահը, թե՝ բոլորի։

«Վստահ եմ, թր դուք չեք ցանկանում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։ Համոզված եղեք, որ ես էլ չեմ ցանկանում լինել միայն ձր նախագահը, Սահմանադրությամբ ես պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների նախագահը և նույնիսկ ավելին։ Ի վերջո, երբ խոսում ենք համազգային նախագահի մասին, նկատի ունենք համազգային խնդիրները լուծելու ինստիտուտը։ Ես պատրաստ եմ հենց այդպիսին լինել և հանդես գալ այդ դերում»,- ասել է թեկնածուն։

Խաչատրյանը նշել է, որ հնարավոր է, իր թեկնածությունն ընտրվել է՝ հաշվի առնելով հենց այդ հանգամանքը։

«Առնվազն իմ մեջ տեսել են մարդու, ով կարող է խաղալ այս դերը։ Մեր ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կարևոր է, որ նախագահի համախմբող ինստիտուտն աշխատի»,- ասել է Խաչատրյանը։

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ նախագահի ինստիտուտը չի կարող միայնակ խնդիրները լուծել, եթե չլինի համագործակցություն խորհրդարանի, կառավարության, հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ։

Վահագն Խաչատրյանը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսին։ 1992-1996 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Անկուսակցական է, ունի տնտեսագիտական կրթություն։

Հայաստանի նախագահի հրաժարականի մասին

Հայաստանի նախագահի պաշտոնը թափուր է 2022թ․ փետրվարի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Ավելի վաղ, հունվարի 23-ին Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ համակարգային ներքին և արտաքին քաղաքական հարցերի վրա ազդեցության գործիքների բացակայության պատճառով։

Սարգսյանը այս պաշտոնում ընտրվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2018 թվականի մարտի 2-ին 7 տարի ժամկետով և դարձել երկրի առաջին ղեկավարը, ով ընտրվել է խորհրդարանի կողմից 2015 թվականին երկրի խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Հայաստանի նախագահի պաշտոնը լքելուց հետո խորհրդարանը պետք է երկրի նոր ղեկավար ընտրի նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո։ Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։
Հիմնական օրենքի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի պաշտոնավարումը, նրա լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։