Բավ է պառակտվել
13-03-2023 20:59

Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից. փոխարինողը հայտնի է

Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա շնորհավորել է ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Անի Բադալյանին։

Հունանյանը հայտնել է նաև, որ դիվանագիտական ծառայությունը շարունակելու է ԱԳՆ համակարգում։

Վահան Հունանյանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 4-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Աննա Նաղդալյանին։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան․Էրիկ Գրիգորյան
Արցախի ԱԽ քարտուղարն ու արդարադատության նախարարն ազատվել են պաշտոնից՝ իրենց դիմումների համաձայն