Բա՛վ է պառակտվել
08-10-2019 13:56

Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:

«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․Վալերի Օսիպյան
Ի՞նչու ազատվեց աշխատանքից ԱԻՆ փրկարարական ծառայության պետը․պարզաբանում է նախարարը
Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան
Վլադիմիր Կարապետյանը այլևս վարչապետի խոսնակը չէ
Մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան․Էրիկ Գրիգորյան