Բավ է պառակտվել
23-06-2021 16:13

Վանեցյանը նշել է պատգամավորական մանդատը վերցնելու պայմանը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը, մտադիր է ընդունել պատգամավորական մանդատը, եթե դաշինքի առաջնորդները որոշեն մտնել խորհրդարան: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, մանդատներ է վերցնում, ես միանշանակ չեմ լքի իմ թիմը, և մենք կգնանք խորհրդարան՝ շարունակելով այնտեղ մեր պայքարը», - ասաց նա:

Լրատվամիջոցներում ավելի վաղ ենթադրություններ էին շրջանառվում, որ Ազգային ժողով անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» (առաջնորդ Ռոբերտ Քոչարյան) և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են միաձայն հրաժարվել մանդատներից, որի հետ կապված հնարավոր են նոր ընտրություններ:

Այս կապակցությամբ Վանեցյանը կարծիք հայտնեց, որ եթե իր գլխավորած դաշինքն ամբողջ կազմով հրաժարվի մանդատներից, խորհրդարանն, այնուամենայնիվ, կշարունակի իր գործունեությունը:

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել պատգամավորական մանդատները վերցնելու հարցի վերաբերյալ: Միաժամանակ նա նշել էր, որ մտադիր է շարունակել պայքարը իր գործընկերների հետ ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցում: