Բավ է պառակտվել
27-01-2020 21:19

Վանեցյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել իշխող կուսակցությանը նոր թեկնածու առաջադրել Հայաստանի վարչապետի պաշտոնի համար։

“Կարծում եմ, որ երեկվա մամլո ասուլիսից և այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը”,- նշել է Վանեցյանը թվիթերի իր էջում։

Ի ապացույց այն փաստի, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր մասնագիտական ծառայությունները, որոնցից նա հրաժարվել է՝ Փաշինյանը կիրակի ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գրչի լուսանկար, որն, ըստ նրա, Թովմասյանը նվիրել է իրեն նախկինում։

2019թ․ սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հայտարարեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին, նախատելով իշխանությունները “որոշումների տարերայնության և գործողությունների հախուռնության” մեջ։ Մի քանի օր անց Փաշինյանը, մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը, անվանել է այն սպային ոչ հարիր, նշելով, որ Վանեցյանի խոսքերն ուղղված են ոչ միայն անմիջական ղեկավարի, այլ՝ Գերագույն հրամանատարի դեմ։

Այնուհետև լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ ԱԱԾ նախկին ղեկավարը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ: Վանեցյանը չհերքեց այս տեղեկատվությունը: Նա ասաց, որ կարող է սկսել քաղաքական գործունեություն, բայց մինչ այժմ իր կողմից որևէ հստակ հանրային գործողություն այդ ուղղությամբ չի իրականացվել: